Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 16)-րդ ենթակետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Գայանե Անդրանիկի Մանուկյանի դիմումը՝ Սևան համայնք, ք. Սևան, Սայաթ-Նովա փողոց, 9 շենք 5 հասցեում գտնվող բնակարանն իր ընտանիքին անհատույց հատկացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ Գայանե Անդրանիկի Մանուկյանն մշտապես բնակվում է նշված հասցեում, որի վերաբերյալ առկա են համապատասխան փաստաթղթեր 1. Սևան համայնք, ք․ Սևան, Սայաթ-Նովա փողոց, 9 շենք 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն ճանաչված /վկայական՝ 31012022-05-0028/ 30․92քմ մակերեսով բնակարանն անհատույց նվիրել Սևան համայնք, ք.Սևան, Սայաթ-Նովա փողոց, 9 շենք 5 բնակարանի բնակիչ Գայանե Անդրանիկի Մանուկյանին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |