Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավարի՝ 28․03․2024թ․ N 065/31 գրությունը՝ Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 34 հասցեում գտնվող, 05-047-0036-0017 կադաստրային ծածկագրով 0․12հա մակերեսով հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու և անհատույց սեփականության իրավունքով Գնել Մամիկոնի Սարգսյանին տրամադրելու մասին՝
1. Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 5-րդ փողոց, 4-րդ նրբանցք թիվ 34 հասցեում գտնվող, 05-047-0036-0017 կադաստրային ծածկագրով, 0․12հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել (նվիրել) ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 25 շենք, 38 բնակարանի բնակիչ Գնել Մամիկոնի Սարգսյանին։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: