|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2020 թվականի N 10-Ա |
ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, որ Գագարինի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո շահագործվելու է` 1. «Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում 2020թվականի հունվար ամսին ավելացնել 1 հաստիքային միավոր` Գագարինի մշակույթի ակումբի հավաքարար: 2. Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին` 2.1 «Սևանի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ներառել հիշյալ հաստիքը` համապատասխան դրույքաչափով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|