Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2 մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։ 2. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն որոշումը։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |