Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 176/15 հասցեում գտնվող՝ բնակավայրերի՝ նպատակային նշանակություն, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակություն ունեցող 0․03966հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 11․12․2023թ․ տրված N 2-6 դրական եզրակացությունը՝ որոշում եմ․
. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 176 / 15 հասցեում գտնվող՝ 0․03966հա մակերեսով հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության։ 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: