Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հիմք ընդունելով Աննա Գալստյանի դիմումը` կառուցապատման իրավունքով իրեն պատկանող, ք. Սևան, Շինարարներ փողոց թիվ 3 / 30 հասցեում գտնվող 0.0019հա մակերեսով հողամասն ընդլայնելու մասին, որոշում եմ.

 1. Աննա Սահակի Գալստյանին կառուցապատման իրավունքով պատկանող, ք. Սևան, Շինարարների փողոց, թիվ 3 / 30 հասցեում գտնվող 0․0019հա հողամասն ընդլայնել 0.0185հա չափով /վկայական՝ N 10092025-05-0036/ կառուցապատման իրավունքով մինչև՝ 14․02․2040թ․ ժամկետով, 1քմ 300 դրամ վճարով։ 2. Զգուշացնել՝ Աննա Գալստյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն համապատասխան տեխնիկական փաստաթղթերի փաթեթը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց և շինարարության թույլտվություն ստանալուց հետո: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված հողամասի կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner