Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի բնակիչներ Գալուստ Հայկի Գալստյանի և Մարտին Գագիկի Փանոսյանի կողմից ներկայացված դիմումները, դիմումներին կից համապատասխան փաստաթղթերը, համաձայն որոնց բրուցելյոզ և թեյլերիոզ հիվանդությունների պատճառով սեփականության իրավունքով բնակիչներին պատկանող ոչխարները ենթարկվել են հարկադիր մորթի, ինչպես նաև սատկել՝ ընտանիքներին պատճառելով նյութական վնաս՝ 1. Դրամական փոխհատուցում հատկացնել Դդմաշեն բնակավայրի բնակիչներ Գալուստ Հայկի Գալստյանին (հասցե գ. Դդմաշեն, 6 փողոց, 2 տուն) և Մարտին Գագիկի Փանոսյանին (հասցե՝ գ. Դդմաշեն, 11 փողոց, տուն 3)՝ հատկացնելով 100.000-ական դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |