Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Սոլար Էներջի գրուպ» ՍՊԸ-ի հայտը՝ որոշում եմ.
1. «Սոլար Էներջի գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 7, Սևան համայնք, գ․ Գագարին, Գործարանային փողոց թիվ 16 հասցեներում գտնվող հողատարածքներում ենթակայանի և արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար:
2. «Սոլար Էներջի գրուպ» ՍՊԸ-ն պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։