Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 250
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1114-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2025 թվականի N 1114-Ա

ՔԱՂ. ՄԻՍԱՔ ԿԱՐԵՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության 10.01.2025 թվականի արձանագրության մեջ նշված փաստերը պարզեցի. 26.03.2025 թվականին ՀՀ ՔՀՔՏՀԱՏՄ ղեկավարի տեղակալի գրության հիման վրա Սևանի համայնքապետարանի տեղազննող հանձնաժողովը ուսումնասիրեց քաղաքացու կողմից վարչական իրավախախտման դեպքը։ Սկզբից անհայտ էր վարչական իրավախախտում կատարած անձի ինքնությունը։ Նույնիսկ գրություն է ուղարկվել ներքին գործերի բաժին անձին հայտնաբերելու համար, որը ևս արդյունք չի տվել։ Փաստացի արարքը կայանում է հետևյալում․ Քաղաքացին տեղադրել է սեղանիկ և իրականացնում է բացօթյա առևտուր առանց սահմանված կարգի թույլտվության։ Նրա կողմից առևտրի սեղանիկը տեղադրվել է ՀՀ «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածի պատկանող հողատարածի վրա առանց իրավասու մարմինների կողմից տրված թույլտվության։ Փաստորեն, քաղաքացին խախտել է ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջները՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելով։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 8-րդ կետի, ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ. 

1․ Քաղաքացի Միսակ Մկրտչյանի /ք. Սևան, 5-րդ մ/թ, 8շ., 1 բն./ նկատմամբ նշանակել վարչական տուգանք 100000 դրամի չափով։
2․ Պահանջել քաղաքացուց սեղանիկը հողատարածքից վերցնելու և այն տեղափոխելու սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում։
3․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով 15-օրյա ժամկետում, և դատական կարգով երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner