Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն, որ Սևան համայնքի կողմից 2024թվականի ապրիլ ամսին օտարվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույք, գույքագրման փաստաթղթերում կատարվել են համապատասխան փոփոխություններ` 1. Հաստատել 2024 թվականին ապրիլ ամսին Սևան համայնքի կողմից օտարված գույքի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերում կատարված փոփոխությունները՝ ըստ հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |