Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 118
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ մասի կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 3 –րդ ենթա- կետով և հիմք ընդունելով Հարություն Մուսայելյանի դիմումը սեփականության իրավունքով իրեն պատկանող ք․ Սևան Նաիրյան փողոց թիվ 179 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 35քմ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի չհամապատասխանող հողատարածքը, որը իրեն է պատկանում վարձակալության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, որոշում եմ.

 1. Սեփականության իրավունքով Հարություն Մուսայելյանին պատկանող համայնք Սևան, ք․ Սևան Նաիրյան փողոց, թիվ 179 հասցում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 35քմ մակերեսով հողատարածքը, որը Հարություն Մուսայելյանին է պատկանում վարձակալության իրավունքով ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով ք․ Սևան, Նաիրյան փողոց, թիվ 177/10 հասցե և ուղղակի վաճառքի կարգով 1քմ 2887․5 դրամ արժեքով օտարել `ք․ Երևան , Նուբարաշեն վարչական շրջան 4 թաղամաս 14 տան բնակիչ Հարություն Պապիկի Մուսայելյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝8950a26e-0893-4d31-8862-f23f51426825



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner