Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը՝ համաձայն հավելված 1-ի: 2. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում հավաքների իրազեկումների գրանցամատյանի վարման ձևը՝ համաձայն հավելված 2-ի: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |