Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գագիկ Հարությունյանի հայտը՝ որոշում եմ.
1. Գագիկ Հարությունյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Սյունյաց փողոց, 13 շենք թիվ 16 հասցեում գտնվող բնակարանին կից կցակառույցի կառուցման համար: 2. Գագիկ Հարությունյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: