Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28)-րդ ենթակետի պահանջներով` 1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սևան քաղաքում և Գագարին գյուղում գործող նախադպրոցական և արտադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ/՝ կանոնադրությունները նոր խմբագրությամբ` 1) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ; 2) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Սերիկ Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ; 3) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» ՀՈԱԿ; 4) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ; 5) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ; 6) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ; 7) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ; 8) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ; 9) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ; 10) «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ ; 2. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության /ՀՈԱԿ/՝ կանոնադրությունը նոր խմբագրությամբ: 3. Սևան համայնքի Սևան քաղաքի և Գագարին գյուղի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին` հաստատված կանոնադրությունները ներկայացնել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |