Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով և հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել և հաստատել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ի կողմից տրված՝ / վկայական N 1256822 / սեփականության իրավունքով Գարիկ Ղազարյանին պատկանող ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային մաս հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը և մակերեսը՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել ք. Սևան, Ցամաքաբերդ թաղամասի հարավային մաս հասցեում գտնվող հողատարածքի սահմանները, գծային չափերը, երկրաչափական պատկերը և մակերեսը` հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից: