Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի` 1. Հաստատել Սևան համայնքի 2023թ. բյուջեն՝ 1.1 Վարչական բյուջեի եկամուտները` 1.350.000,0 հազար դրամ 1.2 Վարչական բյուջեի ծախսերը՝ 1.350.000,0 հազար դրամ, 1.3 Վարչական բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազար դրամ: 1.4 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե՝ 221.800,0 հազ. դրամ 1.5 Ֆոնդային բյուջեի եկամուտներ` 1.000.000.0 հազ. դրամ 1.6 Ֆոնդային բյուջեի ծախսեր` 1.000.000,0 հազ. դրամ 1.7 Ֆոնդային բյուջեի հավելուրդը / դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0,0 հազ. դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի: 6. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 20.0 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 20.0 %-ը: 7. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |