Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Սոնա Խաչատրյանի հայտը՝ որոշում եմ.
1. Սոնա Խաչատրյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Ամառանոցային փողոց, 4-րդ նրբանցք թիվ 1 հասցեում բնակելի տան կառուցման համար: 2. Սոնա Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։