Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ,11-րդ մասերով, 48-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում սոցիալական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |