Այսօր: Երեքշաբթի, 2 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2024 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Ստեփան Մելոյանի դիմումը`սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Սևան համայնք, ք. Սևան, Ամառանոցային փողոց, 1-ին նրբանցք 1 / 1 հասցեում գտնվող անշարժ գույքի / վկայական`N 15012024-05-0012/ զբաղեցրած 608քմ մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ. 

 1. Սեփականության իրավունքով Ստեփան Կորյունի Մելոյանին պատկանող, Սևան համայնք, ք․ Սևան, Ամառանոցային փողոց, 1-ին նրբանցք թիվ 1 / 1 հասցեում գտնվող 608քմ մակերեսով հողատարածքն ընդլայնել 311․4քմ մակերեսով /հասցե` Սևան համայնք, ք․ Սևան, Ամառանոցային փողոց, 1-ին նրբանցք թիվ 1 / 2 հողամաս/ հասցեում գտնվող /վկայական` 24052024-05-0049/ հողատարածքով ուղղակի վաճառքի կարգով հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 2887․5դրամ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան   Լիանա Մուրադյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝c57b6887-ae84-44d9-8feb-bb91fead9272



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner