Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքային խնդիրների կառավարում
 
 
Որոնել Բոլորը
 

Խնդիր → Կենդանիներ

Համառոտ նկարագրություն`

Թափառող շների խնդիրը մշտական է մեր համայնքում, սակայն այս պահին այն հասել է ծայրահեղի, էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կլինի ձմռանը: Շները խմբերով թափառում են բնակելի թաղամասերով և սարսափահար անում քաղաքացիներին, և հատկապես երեխաներին: Քաղաքում զբոսնելը արդեն դարձել է վտանգավոր: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել այս խնդրին:

Խնդրի հասցեն`

GXV6+PH5, Սևան, Հայաստան

Ներկայացման ամսաթիվ`

01/10/2025 08:14

Կարգավիճակ`

Լուծված է և փակված

Խնդիրը ներկայացնող՝

Նարե Հակոբյան

Գրանցող`

Հասմիկ Հովհաննիսյան  

Գրանցման ամսաթիվ`

01/10/2025

Բացատրություն`

Ձեր կողմից ներկայացված խնդիրը կուսումնասիրվի

Լուծելու (մերժման) ամսաթիվ`

03/10/2025

Բացատրություն`

Հարգելի դիմումատու Ի պատասխան Ձեր՝ 01.10.2025 առցանց հարցման՝ հայտնում ենք, որ թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է ստերջացման միջոցով՝ համաձայն գործող օրենսդրության: Սևան համայնքում պարբերաբար հայտարարվում է թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների իրականացման մրցույթ: Արդեն 2 տարի մրցույթը շահած կազմակերպությունը իրականացնում է ստերջացման աշխատանքներ: Այս տարի ևս մրցույթը շահած կազմակերպության կողմից իրականացվել և առաջիկայում էլ Սևան քաղաքում կիրականացվի թափառող շների ստերջացում: Ստերջացված շները վերադարձվում են համայնք: Միաժամանակ տեղեկացնեմ, որ համայնքապետարանները թափառող կենդանիների վնասազերծման այլ գործառույթներ չեն կարող իրականացնել: Բազմիցս դիմել ենք նաև թափառող կենդանիներին կացարաններ տեղափոխելու համար: Դեռևս չունենք դրական արձագանք: Հարգանքով՝ Սևանի համայնքապետարանի աշխատակազմ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner