Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Մերուժան Հարությունյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 7 / 46 հասցեում կառուցված 24․16քմ մակերեսով ավտոտնակը, և 24․16քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը, և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 7 / 46 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 07․11․2024թ․ թիվ 2491-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, N 17032025-05-0044 պետական գրանցում ստացած 24․16քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1673 դրամ, և զբաղեցրած 24․16քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887.5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Մերուժան Հարությունյանին։ 2. Քաղ. Մերուժան Ասատուրի Հարությունյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։