Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ.թիվ 912-Ն որոշման, <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի143 հոդվածով և հիմք ընդունելով քաղ․ Ռաֆիկ Դավթյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռաֆիկ Դավթյանին պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ՝ Ռաֆիկ Դավթյանին և Կարինե Մելիքյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2945քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Ռաֆիկ Դավթյանին պատկանող և Լճաշեն համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 10 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում Ռաֆիկ Սուրենի Դավթյանին / ծնված` 26․12․1963թ./, Կարինե Միշայի Մելիքյանին /ծնված 26․12․1970թ․/ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 2840քմ մակերեսով հողատարածքում 1993թ․ կառուցված 35․98քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը՝ 18․17քմ/, 199․16քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 144․36քմ/, 17․94քմ մակերեսով օժանդակ շինությունը /ներքին մակերեսը՝17․63քմ/, 125․31քմ մակերեսով տնտեսական շինությունը/ներքին մակերեսը՝104․26քմ/, 25․81քմ մակերեսով աստիճանահարթակը և 16․81քմ մակերեսով պարիսպը ճանաչել Ռաֆիկ Դավթյանի և Կարինե Մելիքյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Լճաշեն 6-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 3 բնակելի տուն հասցե: 2․ Սեփականության իրավունքով Ռաֆիկ Դավթյանին և Կարինե Մելիքյանին պատկանող Սևան համայնք, գ. Լճաշեն 6-րդ փողոց 1-ին նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող 2840քմ մակերեսով հողատարածքում 2008թ․ կառուցված 11․02քմ մակերեսով օժանդակ շինությունը /ներքին մակերեսը՝10․19քմ/, 2․03քմ մակերեսով սանհանգույցը/ներքին մակերեսը՝1․20քմ/, և 98․56քմ մակերեսով ծածկերը ճանաչել ինքնակամ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։