Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 884-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2025 թվականի N 884-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՖԻՐՈՒԶԱ ԵՂԻՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Քննելով քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում /պայմանագիր՝ 02.03.2007թ․/ ինքնակամ շինությունների առկայության փաստը պարզեցի. ՀՀ Գեղարքունիքի դատախազությունը 12.04.2025 և 23.04.2025թ․ գրություններով տեղեկացնում է, որ քաղաքացի Ֆիրուզա Եղիյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում առկա են ինքնակամ տեղադրված շինություններ։ Ուսումնասիրելով առկա փաստերը՝ պարզվում է, որ քաղաքացին, խախտելով ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ին 596–Ն որոշումների և  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իրեն կառուցապատման իրավունքով պատկանող հողատարածքում տեղադրել է ինքնակամ շինություններ։ Համաձայն ՀՀ «Քաղաքաշինության օրենսգրքի» 188–րդ հոդվածի 1-ին կետի՝ այդ շինությունները համարվում են ինքնակամ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42–րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ.

1․ Պահանջել քաղաքացի Ֆիրուզա Եղիյանից /ք. Երևան, Ավանեսովւ փ., 12շ., 26 բն. հասցե/ ապամոնտաժելու (քանդել) տարածքում տեղադրված շինությունները երեք ամսվա ընթացքում ։
2․ Պահանջել քաղաքացուց տարածքում կառուցապատումն իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner