Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 139
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Սամվել Ենգիբարյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սամվել Ենգիբարյանին պատկանող և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝ Սամվել Ենգիբարյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2800քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սամվել Ենգիբարյանին պատկանող և Գեղամավան համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 10․02․1991թ․ N 1 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում Սամվել Հրանտի Ենգիբարյանին / ծնված` 18.07.1966թ./, անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2800քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող գտնվող 550․5քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սամվել Ենգիբարյանի սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Սամվել Ենգիբարյանին պատկանող 3350․5քմ մակերեսով հողատարածքում 1960թ․ կառուցված 116․28քմ մակերեսով կիսանկուղը/ներքին մակերեսը՝ 73,2քմ/, 120․64քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 85․7քմ/, 123․2քմ մակերեսով անասնաշենք-ավտոտնակի /ներքին մակերեսը՝90․3քմ/, 68․8քմ մակերեսով կիսանկուղ խոհանոցը /ներքին մակերեսը 53․9քմ/, 59․17քմ մակերեսով խոհանոցը/ներքին մակերեսը 49․7քմ/, 11․8քմ մակերեսով հարթակը ճանաչել Սամվել Հրանտի Ենգիբարյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Գեղամավան 2-րդ փողոց թիվ 27 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Սամվել Ենգիբարյանին պատկանող Սևան համայնք գյուղ Գեղամավան 12-րդ փողոց թիվ 27 հասցեում գտնվող 3350․5քմ մակերեսով հողատարածքում 2024թ․կառուցված 13․7քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը 12․7քմ/, 2023թ․ կառուցված 54․2քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերեսը 48․4քմ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0c8a1aa6-6e2c-4cd4-8148-ea49061aa3cc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner