Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հհիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման հիմնադրամի տնօրենի գրությունը և Սևան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ հիմնադրամին տարածք տրամադրելու մասին` 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի 2-րդ հարկից Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման հիմնադրամին տրամադրել 50.0քմ տարածք՝ 1 տարի ժամկետով (01.10.2025), անհատույց օգտագործման իրավունքով, հեծանվային մարզումներ կազմակերպելու նպատակով։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |