Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25,27,32 կետերով, հիմք ընդունելով Սևան համայնք ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/27 բնակարանի բնակիչ Աշոտ Բաղյանի դիմումը ` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175/27 հասցեում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանին կից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
Սևան համայնք ք․Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 27 բնակարանին կից բազմաբնակարան շենքի սեփականատերերին անհատույց փոխանցվող հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 15.7քմ մակերեսով բնակարանը /ներքին մակերեսը՝15.36քմ/ ճանաչել օրինական ՝ /հաշվառման տեղեկանք՝ 2023ZMDVS8 /համայնքի բյուջե մուծելով՝ օրինականցվող շինությանների յուրաքանչյուր 1քմ-ի համար 501.9 դրամ՝ - բնակարան 15.7 x 501.9 = 7879.83 դրամ 2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 3. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 շենքում առկա ինքնակամ կառույցները: 4. Սույն որոշմամբ օրինականացված բնակելի նշանակության բնակարանի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։