Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքային ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2022թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և ՀՀ պետական բյուջեից սուբվենցիա ստանալու համար նպատակահարմար համարել իրականացնելու տնտեսական զարգացման ծրագրեր: 2. Սուբվենցիա ստանալու համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել տնտեսական զարգացման ծրագրերի հայտերը և տեխնիկական բնութագրերը: 3. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագրերը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |