Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, , ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ , ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Խաչիկ Մարկոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող ք․Սևան Հրազդան փողոց թիվ 17 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով՝ Խաչիկ Ռազմիկի Մարկոսյանին /ծնված 09․01․1961թ․/ պատկանող ք․Սևան Հրազդան փողոց թիվ 17 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 175․6քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Խաչիկ Մարկոսյանի սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Խաչիկ Մարկոսյանին պատկանող 775․6քմ մակերեսով հողատարածքում 1972թ․ կառուցված 149․29քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը՝ 104․62քմ/, 41․23քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը 22․57քմ/, 63․57քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝48․59քմ/, 2․31քմ մակերեսով պարիսպը ճանաչել Խաչիկ Ռազմիկի Մարկոսյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․Սևան Հրազդան փողոց թիվ 17բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Ռազմիկի Մարկոսյանին պատկանող Սևան համայնք ք․ Սևան Հրազդան փողոց թիվ 17 հասցեում գտնվող 775․6քմ մակերեսով հողատարածքում 2020թ․կառուցված 19․57քմ մակերեսով օժանդակ կիսանկուղը/ներքին մակերեսը 18․04քմ/, 14․62քմ մակերեսով օժանդակ շինությունը/ներքին մակերեսը 11․88քմ/, 18․82քմ մակերեսով ծածկը և 18․0քմ մակերեսով աստիճանահարթակները ճանաչել ինքնակամ շինություններ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։