Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ ՀՈԱԿ–ի լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, հաշվի առնելով Սևան համայքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը « Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին` 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Գեղարքունիքի մարզ, գ. Չկալովկա, 1-ին փողոց թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքը /նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ մանկապարտեզ/ և հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել փաստացի օգտագործողին՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |