Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 30-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՀԵԾ II, Փուլ-3» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում իրականացված ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները` 1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ, մինչև Ծաղկունք բնակավայրում խմելու ջրի մատակարարման շինարարության ավարտը, կնքելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման /կեղտաջրերի մաքրման /մատակարար-մեծածախ գնորդ/ պայմանագիր: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |