Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 ապրիլի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը` որոշում եմ.

1. 2025թ. մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կազմակերպել և անցկացնել շաբաթօրյակ՝ «Մաքուր Սևան» կարգախոսով: 2. Շաբաթօրյակի աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային հանձնաժողով ` համաձայն հավելվածի։ 3. Հանձնաժողովի նախագահին` 1) մշակել և ներկայացնել շաբաթօրյակի անցկացման աշխատանքների գործողությունների պլանը՝ ըստ ներկայացված սխեմայի. 2) ներկայացնել ամփոփագիր օգտագործվող գործիքների և տեխնիկայի վերաբերյալ. 3) կատարել ըստ տարածքների համապատասխան ամրացումներ` ներգրավելով Սևան համայնքում գործող կազմակերպություններին, հաստատություններին, ընկերություններին. 4) 5-օրյա ժամկետում ներկայացնել շաբաթօրյակի կազմակերպման սխեմաները՝ ըստ բնակավայրերի՝ ներառելով պահանջվող գործիքների և տեխնիկայի ցանկը. 5) համակարգել համայնքի տարածքում առկա պատմամշակութային և զբոսաշրջային տարածքների մաքրության և պատշաճ տեսքի ապահովման աշխատանքները՝ կատարելով համապատասխան ամրացումներ. 6) շաբաթօրյակի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, ներկայացնել ամփոփագիր արդյունքների վերաբերյալ. 4. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել շաբաթօրյակի անցկացման վերաբերյալ իրազեկման աշխատանքները, լուսաբանել դրանց ընթացքը և արդյունքները: 5. «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրենին` շաբաթօրյակի օրը, դրան հաջորդող և նախորդող օրերին պատշաճ ձևով և ժամանակին կազմակերպել կուտակված աղբի տեղափոխումը` ըստ անհրաժեշտության ներգրավելով լրացուցիչ տեխնիկա: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմենուհի Ղուկասյան  
Կից փաստաթղթեր՝
(73.50 Կբ)
(16.66 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner