Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից փորձաքննության ենթարկված Սևան համայնքի ավագանու` 05.09.2018թ. թիվ 28-Ն որոշման եզրակացությունը և գործակալության պետի գրությունը` 1. Սևան համայնքի ավագանու` 05.09.2018թվականի թիվ 28-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` «28-Ն» բառի փոխարեն կարդալ «28-Ա»: 2. 05.09.2018թվականի թիվ 28-Ն որոշումը համարել անհատական իրավական ակտ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից: |