Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Արմեն Պետեյանի դիմումը` Սևան համայնք, ք. Սևան Կոմիտասի փողոց թիվ 1 / 12 հասցեում կառուցված 23.4քմ մակերեսով ավտոտնակը, 13.25քմ մակերեսով նկուղը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 23.4քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ դրանք ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք. Սևան, Կոմիտասի փողոց թիվ 1 / 12 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 28․12․2023թ․ թիվ 2161-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 16․12․2024թ․ պետական գրանցում ստացած 23.4քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1969 դրամ, 13.25քմ մակերեսով նկուղը՝ 1քմ՝ 3938դրամ, 23.4քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ 4441.8 դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Արմեն Տիգրանի Պետեյանին։
2. Քաղ. Արմեն Պետեյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։