|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 նոյեմբերի 2024 թվականի N 2567-Ա |
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ` 30.10․2024Թ. N 2412-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ. 1․Սևան համայնքի ղեկավարի` 22.12.2024թ. «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տնօրինման մասին» N 2412-Ա որոշման 1-ի կետը կարդալ նոր խմբագրությամբ՝ 1) Սևան համայնք, ք․ Սևան, Խաղաղության փողոց թիվ 23 / 83 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 25․01․2024թ․ թիվ 260-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, պետական գրանցում ստացած 70.07քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը՝ 57․22քմ/՝ 1քմ՝ 1673 դրամ, 2․44 քմ մակերեսով ծածկը՝ 1քմ՝ 3346 դրամ, զբաղեցրած 42.71քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 2887.5դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Սաթենիկ Խաչատրյանին։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|