Այսօր: Շաբաթ, 16 Օգոստոսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 56
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 56


Զեկ. ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՄԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԱՌԿԱ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Արխիվային գործի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի ղեկավարի զեկուցագիրը՝ 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում առկա համայնքային սեփականություն համարվող 1996-ից 2021 թվականների արխիվային փաստաթղթերի սեփականության իրավունքը փոխանցել պետական սեփականության՝ Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի Սևանի տարածաշրջանի ներկայացուցչություն:
2. Գեղամավան բնակավայրի վարչական ղեկավարի կողմից կազմակերպել փոխանցվող արխիվային փաստաթղթերի վերջնական ցանկը:
3. Հանձնման-ընդունման գործառույթները կատարելուց հետո Սևանի համայնքապետարան ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը համայնքապետարանի կողմից ծառայության մատուցման դիմաց վճարում կատարելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՄԱՐԳԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner