Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով, և հիմք ընդունելով Ռուզաննա Պետրոսյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, ք․Սևան Ֆրանսիական փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող / վկայական` 29072025-05-0035/ զբաղեցրած 0․005հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու մասին, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․Սևան Ֆրանսիական փողոց թիվ 33/1 հասցեում գտնվող 0․005հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Սևան համայնք, ք․Սևան Ֆրանսիական փողոց թիվ 23/66 հասցեում գտնվող 0․00203հա մակերեսով /վկայական` 24102025-05-0033/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 2887․5դրամ վճարելու պայմանով օտարել Ռուզաննա Խալիկի Պետրոսյանին ։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։