Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 ապրիլի 2025 թ.

ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 65 / 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Քննելով Աննա Մովսիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը պարզեցի, որ 15․05․2024 թվականին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի և Սևանի ՆԳ բաժնի աշխատակիցների կողմից կազմված արձանագրության համաձայն, քաղաղացի Աննա Մովսիսյանը իրեն վարձակալության իրավունքով պատկանող հողատարածքում ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով տեղադրել է 3 հատ ոչ հիմանական շինություն (տնակներ), 6 հատ տաղավարներ , 5 հատ երկաթ–բետոնե սահմանազատ սալեր առանց թաց շինարարական աշխատանքներ։ Այդ շինությունները տեղադրվել են 2007 թվականին։ Այդ փաստը հաստատվում է նաև Սևանի համայնքապետին քաղաքացու կողմից ուղղված դիմում պարզաբանման միջոցով։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ ևվայրում գործող օրենսդրության հիման վրա։ Վարչական իրավախախտման համար պատասխանատվություն մեղմացնող և վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, իսկ պատասխանատվությունը սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ իրավական ակտով սահմանված շրջանակներում (․․․․)սույն օրենսգրքի և վարչական իրավախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ–401-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Հիմնավորվում է նաև, որ Աննա Մովսիսյանը խախտել է 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշման պահանջները՝ առանց տեղադրման թույլտվության տեղադրել է ոչ հիմնական շինություններ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ–401-Ն օրենքով 154-րդ հոդվածում կատարված փոփոխությունները 154-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ սանկցիա շինության տեղադրման համար նախատեսված չի և ղեկավարվելով ՀՀ «ՏԻՄ» մասին օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, նույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով որոշում եմ

1․ Պահանջել քաղաքացի Աննա Մովսիսյանից ապամոնտաժելու տեղադրված ինքնակամ ոչ հիմնական շինությունները։ 2․ Պահանջել Աննա Մովսիսյանից շինությունների ապամոնտաժումը իրականացնել մինչև սույն թվականի հունիսի 30-ը։ 3․ Սույն որոշման 2-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել օրենքով սամանված կարգով։ 4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner