Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով, որ Սևան համայնքը մասնակցել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին և ծրագրի շրջանակներում ստացել է կոմունալ տրանսպորտային միջոցներ՝ 1. Բելառուս մակնիշի Տ82 երկու տրակտոր անհատույց օգտագործման իրավունքով հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցել «Սևանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին: 2. Ապահովել տրակտորների նպատակային շահագործումը Սևան համայնքում կոմունալ սպասարկումն իրականացնելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |