Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը՝ որոշում եմ․
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող /վկայական՝ 07072023-05-0044/ գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ վարելահող գործառնական նշանակության հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկ հողերի գործառնական նշանակության։ 2. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող հողամասի համար տրամադրել Սևան համայնք, գ․ Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 36 / 4 հողամաս հասցե։ 3. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 4. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ հրապարակաման հաջորդող օրվանից։