Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48, 481, 60 և 80-րդ հոդվածներով, հիմք ընդունելով 27.08.2024թ. կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ Սևան համայնքի տարածքում վարձակալության իրավունքով հողատարածքների տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները՝ որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․Սևան, Ա․ Գրիբոյեդովի փողոց թիվ 6 / 50 հասցեում գտնվող 0․003848հա մակերեսով հողատարածքը / 05-004-0017-0166/, բնակավայրեր նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 25 տարի վարձակալության իրավունքով, 1924դրամ տարեկան վճարով, տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Սևան համայնք ք․Սևան, Գրիբոյեդովի փողոց թիվ 6 շենք 29 բնակարանի բնակիչ Կարեն Արթուրի Հայրապետյանին` համաձայն մրցույթի արդյունքների: 2. Կարեն Հայրապետյանի հետ կնքել վարձակալության իրավունքի պայմանագիր: 3. Սույն որոշմամբ ձեռք բերված տարածքի վարձակալության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: