Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Նավիգ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հախվերդյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Նավիգ Գրուպ» ՍՊԸ-ին տրամադրել շինարարության թույլտվություն Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր հասցեում գտնվող տարածքում 35կՎ մալուխային գծի և կմ 122պկ1 օղ․4 Կաքավաձոր-Հրազդան վազուրդի երկաթուղային գծի հատման կառուցման համար : 2. «Նավիգ Գրուպ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 3. «Նավիգ Գրուպ» ՍՊԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։