Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Աշոտ Սարգսյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող ք․ Սևան, 5-րդ մ/թաղ ավտոտնակների շարք հասցեում գտնվող /վկայական՝1055482, տրված՝ 05.09.2006թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, 5-րդ մ/թաղ ավտոտնակների շարք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Ռուսական փողոց, թիվ 17 / 40 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։