|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 հունվարի 2020 թվականի N 5-Ա |
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ / ԲՆԱԿԱՎԱՅՐԻ / ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ` ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԵՐԱՌՄԱՄԲ ՆԱԽԱԳԾԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48.1 հոդվածի 6-րդ կետով, 66-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, նկատի ունենալով, որ կառուցապատման նպատակով զբաղեցված հողատարածքները չեն հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածքներ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների /բնակավայրերի / քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12.03.2016 թվականի «Կառուցապատման իրավունքով զբաղեցված շենք-շինությունները նվիրաբերելու և հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին» թիվ 18 եզրակացությունը` 1. Սևան համայնքում հողատարածքների նշանակությունները համապատասխանեցնել Սևան համայնքի / բնակավայրի / լրամշակված գլխավոր հատակագծին: 2. Կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցված հողատարածքները, դրանցով ծանրաբեռնված շենք-շինությունները ճանաչել համայնքային սեփականություն և կատարել պետական գրանցում: 3. Համաձայն ներկայացվող դիմումների` կառուցապատման և վարձակալության իրավունքով զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառուցապատողներին և վարձակալներին` հողի կադաստրային արժեքը /1քմ-1242 դրամ/ վճարելու պայմանով: 4. Համաձայն ներկայացվող դիմումների` գոյություն ունեցող հասարակական, արդյունաբերական, բնակելի և այլ նշանակության օբյեկտների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև հողամասերի ընդլայնումը կատարել ուղղակի վաճառքի ձևով` տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքը / 1քմ-1242 դրամ / վճարելու պայմանով: 5. Կառուցապատողներին նվիրաբերել իրենց կողմից և իրենց միջոցներով կառուցված շենք-շինությունները: 6. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|