Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, Սևան համայնքի ավագանու՝ 08.02.2022թ. թիվ 11-Ա որոշմամբ՝ 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքի հաշվեկշռին փոխանցել Չկալովկայի, Գեղամավանի և Զովաբերի նախկին համայնքների հաշվեկշռում գտնվող հետևյալ գույքերը՝ 1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնք՝ ԲՄՎ 7451 մակնիշի, 2002թ. արտադրության; 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնք՝ Վազ 21213 մակնիշի, 2002թ. արտադրության; 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնք՝ ՎԱԶ21214 մակնիշի, 2007թ. արտադրության: 2. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |