Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Երվանդ Խաչատրյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, քաղ․ զբոսայգուց արևմուտք հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական ՝ 2391300, տրված 09.10.2008թ./ համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
Ք․Սևան, քաղ․ զբոսայգուց արևմուտք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Արցախի փողոց թիվ 5 հողամաս հասցե:
2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։