Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Վարդկես Հակոբյանի դիմումը` Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4/61 հասցեում կառուցված 34․61քմ մակերեսով ավտոտնակը, 34.61քմ մակերեսով նկուղը և 34.61քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ ավտոտնակը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց թիվ 4/61 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 06․12․2023թ․ թիվ 1953-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, N 31012024-05-0049 պետական գրանցում ստացած 34.61քմ մակերեսով ավտոտնակը՝ 1քմ՝ 1969դրամ, 34.61քմ մակերեսով նկուղը՝ 1քմ ՝ 3938դրամ և զբաղեցրած 34.61քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 4441.8դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Վարդկես Հակոբյանին։ 2. Քաղ. Վարդկես Հակոբյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։