Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Արայիկ Մովսիսյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արայիկ Մովսիսյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Արայիկ Մովսիսյանին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 910․0քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

 1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Արայիկ Մովսիսյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների սեփականաշնորհման հանձնաժողովի՝ 14․04․1991թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում Արայիկ Գրիշայի Մովսիսյանին / ծնված` 03.08.1971թ./, անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 852․7քմ մակերեսով հողատարածքում 1960թ․ կառուցված 116․28քմ մակերեսով կիսանկուղը/ներքին մակերեսը՝ 73,1քմ/, 120․64քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը 85․7քմ/, 123․2քմ մակերեսով անասնաշենք-ավտոտնակի /ներքին մակերեսը՝90․3քմ/, 68․8քմ մակերեսով կիսանկուղ խոհանոցը /ներքին մակերեսը 53․9քմ/, 59․17քմ մակերեսով խոհանոցը/ներքին մակերեսը 49․7քմ/, 11․8քմ մակերեսով հարթակը ճանաչել Արայիկ Մովսիսյանին սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 13-րդ փողոց թիվ 6/2 բնակելի տուն հասցե: 2. Սեփականության իրավունքով Արայիկ Մովսիսյանին պատկանող Սևան համայնք գյուղ Ծովագյուղ 13-րդ փողոց թիվ 6/2 հասցեում գտնվող 852.7քմ մակերեսով հողատարածքում 2024թ․կառուցված 13․7քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը 12․7քմ/, 2023թ․ կառուցված 54․2քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերեսը 48․4քմ ճանաչել ինքնակամ շինություն։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝b4609be9-eb29-40d0-aa0f-b383dab27081



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner