Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18 կետի պահանջներով`
1. Սահմանել համայնքի տարածքում աղբահանության վճարների հետևյալ դրույքաչափերը`
1.1 Կենցաղային աղբի համար`
1.1.1 Բնակելի շենքերում փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով
- ամսական 200 դրամ.
1.1.2 Առևտրի / այդ թվում` շուկաների /, հանրային սննդի և բնակչությանը սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով
- ամսական 1քմ 70 դրամ.
1.1.3 Հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների համար - ամսական 1քմ 30 դրամ.
1.1.4 Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար - ամսական 1քմ 8 դրամ.
1.1.5 Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային և նմանատիպ այլ հասարակական շինությունների համար - ամսական 1քմ 4 դրամ.
1.1.6 Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով, բայց ոչ ավելի - 1քմ 70 դրամից.
1.1.7. Ափամերձ տարածքներում տարեկան 3 ամսվա հաշվարկով հետևյալ դրույքաչափերով`
- յուրաքանչյուր ժամանակավոր կառույցի / տնակ / համար ամսական - 1000 դրամ
- յուրաքանչյուր հիմնական կառույցների համար / որոնք չեն դասվում վերևում թվարկված օբյեկտների շարքում / ամսական - 2000 դրամ
- միայն հողամաս կամ ծածկավրան ունեցող տարածքների հաշվով ամսական - 5 դրամ` յուրաքանչյուր 1քմ համար:
1.2 Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափ աղբի համար`
1.2.1 Ըստ ծավալի` 1խմ աղբի համար - առավելագույնը` 2000 դրամ.
1.2.2 Ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար - առավելագույնը` 8000 դրամ: