Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 26.03.2025թ. «Բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին» N 647-Ա որոշման 4-րդ կետի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1) <<Սևան համայնք, գ. Վարսեր 11-րդ փողոց թիվ 72 հասցեում գտնվող 1440քմ մակերեսով հողատարածքին կից՝ 165․0քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքը վճարելու պայմանով /1քմ՝792․0/դրամ օտարել Համլետ, Շուշանիկ, Իվետա, Նաթելլա և Մանուշ Պետրոսյաններին>> բառերի փոխարեն կարդալ <<Սևան համայնք, գ. Վարսեր 11-րդ փողոց թիվ 72 հասցեում գտնվող 1440քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 165․0քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն տրամադրելով՝ Սևան համայնք, գ. Վարսեր 11-րդ փողոց թիվ 72/ 1 հողամաս հասցե ուղղակի վաճառքի կարգով, հողի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով /1քմ՝237․6/դրամով օտարել Համլետ, Շուշանիկ, Իվետա, Նաթելլա և Մանուշ Պետրոսյաններին>> բառերը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։