Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 53
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՉՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 42)-րդ ենթակետի պահանջներով, հիմք ընդունելով «Յունոնա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի գրությունը և նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները ՝ 

1. Ըստ ներկայացված ցուցակի՝ Սևան համայնքի նախկին հանրակացարանային շենքերի /ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6/ չսեփականաշնորհված բնակարանները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Ք. Սևան, Շինարարների 1, Նալբանդյան 55, Նալբանդյան 57, Գործարանային 6 հասցեներում գտնվող շենքերում իրականացնել չափագրման գործընթաց:
3. Համայնքային սեփականություն ճանաչված բնակարանները չափագրման գործընթացից հետո՝ մեկ տարվա ընթացքում, նվիրաբերել այդ բնակարանները զբաղեցրած անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner